ՈՐՆ Է ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ

0 մեկնաբանություն
.Ո՞ՐՆ է հաջորդ քայլը ...
Անշուշտ իրավիճակին / իննը տարի է ինչ վերականգնվում է այս եկեղեցին ու վրացական մասնագետների շատ լուրջ ներգրավմամբ / ադրադարձը և հարցադրման ճիշտ կառուցումը առաջ բերեցին խմորումներ մեր հասարակության մեջ : ԱՆԼՈՒԾԵԼԻ թվացող հարցադրումը նետված է համաշխարհային հանրությանը և հիմա կառուցվում են փաստարկներ և հակափաստարկներ:
Ամենապարզ լուծումը հենց հիմա վերցնել ու ցուցանակը փոխելն է և այս հողերը մեզ տալը / մենք միշտ սպասում ենք , որ հենց հարց բարձրացնենք ՝ միանգամից վերցնեն ու լուծում տան .../: Ստորագրահավաք արեցինք ու ստացվեց ինչ որ մի բան ... ու վերջ ՝ թող մտածողը մտածի որ դրանով զբաղվեն պատկան մարմիննեը / դե հա ամեն մեկը ՝ ով կարող է :Հավանբար հիմա դրանով ինչ- որ տեղ հեռավոր Ռիոդե ժանեյրոյում զբաղվում են...Սակայն այս ամենը այդպես չէ.....Հիմա մտնում ենք հաջորդ փուլ և այս գործարքը չեղարկելու և եկեղեցու գմբեթը ավարտին հասցնելու պահանջով դիմում ենք ՀՀ կառավարություն, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություներ ու միջազգային կազմակերպություններ / երկուշաբթի օրվանից / և դիմում վրացական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ այս թեմայով միջմշակութային երկխոսության համար: Հաջորդ քայլն արդեն ... հայ մտքի ու գիտության վրա հարձակումների դեմն առնելն է , քանի որ անխուսափելիորեն / անգամ եթե ոչ հիմա / այս ամենից տեղյակ են նշված երկու երկրներն ու կվարեն հերքման քաղաքականություն ՝ կհերքեն եկեղեցու հայկական լինելը : Բնականաբար ԺԱՄԱՆԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ հայ գիտական միտքը կմիավորվի ու կկարողանա ստեղծել հայ քաղկեդոնական մշակույթ եզրույթը և դիմակայել այս համակարմտությանը : Եթե միայն այս աննշան քայլերը հաջողենք ՝ ապա հաջորդ խոշոր քայլի հաղթանակի գրավականը պատրաստ կլինի:

Քանդակագործության ազգային-պարկ  թանգարանի տնօրեն՝ Ա. Գևորգյանի անձնական էջից...

Կարդալ ավելին »

ԿՈՉ

0 մեկնաբանություն
Անիի Տիգրան Հոնենց եկեղեցու պատկանելիության վիճարկման և թերի վերականգնման վերաբերյալ Ուղղված Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին և համայն աշխարհային մտավորականությանը Թուրքայի կողմից Անի քաղաքի վերականգնման և պատմական փաստերի կեղծման քաղաքականությունն իրական սեպ է խրում հարեւան տարածաշրջանի երկրների մշակույթի և ժողովուրդների բարեկամության մեջ:
Անցյալում լինելով պատմական հայկական մայրաքաղաք ու մի քանի ազգությունների բնակավայր՝ Անին մնում է հայկական, ինչն արձանագրված է պատմական տեղեկություններում, առկա վիմագրերում: Եկեղեցու որմնանկարներից 17- ում պատկերված են Հայ Առաքելական Եկեղեցու առաջին հայրապետ և հիմնադիր Սբ. Գրիգոր Լուսավորչի տանջանքները ներկայացնող պատկերներ, որոնք եկեղեցու ազգային և դավանաբանական պատկանելիության ցցուն ապացույց են:
Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից և դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր:
Սակայն մեզ համար հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերակագնման ընթացքում այն քաղկեդոնական հայտարարելը և դրանով իսկ վրաց-հայկական դարավոր բարեկամության մեջ վիճաբանությունների և մշակութային հակամարտության հրահրումը:
Մենք պահանջում ենք ոլորտի թուրքական պատասխանատու կառույցներից.
- զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելիության շուրջ հայտարարություններից 
- եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել “հայկական քրիստոնեական եկեղեցի” անվանումը
- ավարտին հասցնել և այս փուլով չամփոփել եկեղեցու գմբեթի շիրանարությունը՝ հայտարարելով հետագա աշխատանքների ընթացքն ու նպատակները 
- զերծ մնալ Վրաստանի եւ Հայաստանի միջև մշակութային հակամարտության հարահրումից
Խնդիրը ՀՀ-ում հասարակական լայն հնչեղություն է ստացել վերջերս տեղադրված ցուցանակի պատճառով, որը եկեղեցին ներկայացվում է որպես վրաց քաղկեդոնական:
Վստահ ենք , որ մեր վրացի եղբայրներն այս հարցում ունեն բարեկամական մոտեցում և պատմական արդարության վերակագնման համար պատրաստ են մասնագիտական և հանրային քննարկումների ու երկխոսության:
Մենք ապրում ենք մի տարածաշրջանում և երկխոսությամբ կարող ենք լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում:
Քանդակագործության Ազգային պարկ թանգարան
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՄԱՐ ՍԵՂՄԵԼ ԱՅՍՏԵՂ

Կարդալ ավելին »

ՉԳՆԱԼ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՅԼԻ

0 մեկնաբանություն
Ոստիկանությանը հորդորում ենք, չանցնել հակահայկական քայլերի, չկանխել քաղաքացիական պայքարի կայացումը, չգնալ բռնի ուժի կիրառման, քաղաքացիների պայքարը արդարացի է : Ավելի լավ կլինի Բիբինին կանչեք պատասխանատվության , որ ամբողջ ՀՀ-ի անվտանգության հարցը դրել է հարցականի տակ: Մտածեք Ձեր շարքերում կանգնած ոստիկանի մասին, ով ընտանիք, երեխա, սպասող կին ու մայր ունի, ով այս պահին ավելի վատ դրության ու հոգեվիճակի մեջ է: Մեզ այրուն պետք չէ, մենք հայ ենք ու կոչված ենք մեր երկիրը պահել ու պահպանելու:
  Հիշեցնենք , որ ոստիկանություն այսօր (28.06.2015թ) սպառնում է ցրել խաղաղ ցույցը , եթե նրանք չգնան Ազատության հրապարակ և քննարկումներ չանցկացնեն: 

Կարդալ ավելին »
0 մեկնաբանություն

ՀՊԱՐՏ ԵՆՔ

Շնորհավո'ր տոնդ զինվոր, շնորհավո'ր տոնդ հայկական բանակ

Շնորհավորում ենք մեր զինվորներին ու մեզ բոլորիս հայկական բանակի օրվա կապակցությամբ: Մենք հպարտ ենք մեր ամուր, անզիջում, իր ուժերի վրա վստահ բանակով ու մի մաղթանք ունենք միայն, որ հայ զինվորն իր կորովը թշնամուն ցուցադրելու հնարավորինս քիչ անհրաժեշտություն ունենա... 
Պետությունն ուժեղ է իր բանակով, բայց և բանակն ու յուրաքանչյուր զինվոր  պիտի մշտապես զգա հասարակության աջակցությունը: Ամեն մեկս մեր տեղում լիարժեք անելով մեր գործը մեծագույն աջակցությունն ենք ցուցաբերում մեր բանակին ու մեր պետության զարգացմանը: Լինե'նք մեր երկրի նվիրված քաղաքացին ու մեր բոլոր գործերով կայացնենք մեր ու մեր պետության ցանկալի ապագան: 

Կարդալ ավելին »

ՄԵԶ ԱՆՀՆԱՐ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ...

0 մեկնաբանություն

Մեր պանծալի հաղթանակների ամսվանից մինչ այսօրվա ֆուտբոլային հաղթանակները չէինք անդրադարձել ՊՀՆԴ  խմբի հաջողություններին: Բավականին ժամանակ դրանք շոշափելի չէին, բայց վերջերս խմբի գործունեությունը էական արդյունքի հանգեցրեց` yotube.com կայքից իրար հետևից հեռացվեցին սուր հակահայկական բնույթ ունեցող երեք տեսանյութ, որոնք հայերին ներկայացնում էին որպես ահաբեկիչների (տես այստեղ)  և աղավաղում Խոջալուի իրադարձությունները (տես այստեղ և (տես այստեղ)
Նշենք նաև, որ անցած ժամանակահատվածում  մեր գործունեության ընթացքում գրանցվել է ևս մի քանի լուրջ հաջողություն: ՊՀՆԴ խմբում իրականացված բողոքարկման արդյունքում համացանցից հեռացվել է Ռուբեն Մելքոնյանի առաջարկած`  հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութը (տես այստեղ), խմբի ստեղծման օրվանից բազմիցս անարդյունք բողոքարկված` շատ տարածված մի տեսանյութ  (տես այստեղ), նաև Խոջալուի դեպքերին վերաբերող մի շարք նյութեր  (տես այստեղ),  (տես այստեղ), (տես այստեղ), (տես այստեղ):
Մի կարևոր բան ևս, չենք կարող ասել, թե Յութուբը հազվադեպ է արձագանքում ՊՀՆԴ-ի բողոքարկումներին: Արձագանքը հետևում է շատ արագ, անցած ժամանակահատվածում շուրջ երկու տասնյակ տեսանյութեր մեր բողոքարկումներից հետո գրեթե անմիջապես դիտման տարիքային սահմանափակման են արժանացել: Բայց այդ հաջողությունը հարաբերական է, դրա արդյունքում հնարավոր դիտումների քանակն անշուշտ բավականին կնվազի, բայց գրեթե անհնար է  դառնում այդ տեսանյութերի լիովին հեռացումը համացանցից:
Հատկանշական է, որ գրանցվել են բողոքարկվող նյութերը ներկայացնող ալիքների օգտատերերի կողմից իրականացվող պատասխան քայլեր` մի դեպքում տեսանյութը հեռացվել է հենց օգտատիրոջ կողմից  (տես այստեղ), մյուս դեպքում փոխվել է նրա հասանելիությունը (տես այստեղ): 
 Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ խումբը շարունակում է հավատարիմ մնալ  իր առաքելությանը և իրականացնել համացանցում առկա հակահայկական ու հայերին վարկաբեկող նյութերի հնարավոր վերացումը` տեսանյութերի գրագետ ընտրության ու փորձված մարտավարության շնորհիվ:

ՊՀՆԴ  














Կարդալ ավելին »

ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

0 մեկնաբանություն
Դավիթ Թորոսյան
ԵՊՀ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ,
փիլիսոփայության պատմության ամբիոն, բակալավր 2-րդ կուրս
Գիտական ղեկավար` փ.գ.թ., դոցենտ
 Արմեն Սարգսյան

ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ
 ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ինձ ասա, թե ինչ տրամադրություններ են
գերակշռում երեխաների մտքում, և ես քեզ
կասեմ հաջորդ սերնդի բնավորության մասին:
Է.Բերկ
Հայկական երկու նորանկախ պետությունների և ողջ հայ ժողովրդի օրակարգային խնդիրներից մեկն առաջին իսկ օրից եղել է սեփական ինքնության արժևորումը, պահպանումն ու զարգացումը, որի դեմ իր սուր ծայրով ուղղված է եղել և մնում է ադրբեջանական քաղաքական ողջ մեքենան`սկսած ամենացածրաստիճան պաշտոնյայից մինչև նախագահ: Ավելի քան երկու տասնամյակ առաջ նոր ոգով մեկնարկած հակաքարոզչությունը նոր թափ է ստացել` պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների առաջընթացով: Բայց առավել կարևոր է, որ մենք կենտրոնանանք ոչ թէ լոկ դիպվածների, այլ` երևույթի վրա ամբողջովին: Ինչպես գիտենք, հայատյացության, ագրեսիայի սերմանման, պատմական ու մշակութային արժեքների կեղծման ու յուրացման և մի շարք այլ նենգ նպատակների իրագործմանն միտված քաղաքականությունը նորույթ չէ. արմատներն շատ խորն են և գցված են վաղուց:Նման քաղաքականության մասին բազմիցս նշել և շարունակում է իր «խոսքից հետ չկանգնել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա նպատակը եղել և մնում է Ադրբեջանի «պատմական հողերի և տարածքների» վերականգնումը[1], որին հասնելու համար Ադրբեջանի օգտագործած բազում «կեղտոտ մեթոդներից» են հայատյացության սերմանումը Ադրբեջանում և այլոց պատմությունը յուրացնելու միջոցով սեփական պատմության «ստեղծումը»: Այս քաղաքականության անբաժան մասն է նաև հայատյացության սերմանումը, որի առավել քան ցայտուն դրսևորումներից մեկն էլ Ալիևի վերջերս արված հայտարարությունն է, որում նշվում է. «Երիտասարդությունը, երեխաները պետք է ապրեն մեր պատմական հողերի վերադարձի գաղափարով` ներառյալ Հայաստանը»:[2]
Շարունակությունը կարդացեք այստեղ.

Հղումը կատարվել է Ազատատենչ Հայեր բլոգից


Կարդալ ավելին »

ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

0 մեկնաբանություն
Այսօր մեր հաղթանակած բանակի տոնն է, նրա կազմավորման 22-ամյակը: Հայ զինվորը միշտ հաղթող է եղել, կռվել է ճակատը բաց ու ազնվորեն, ողջ աշխարհին է հայտնի նրա քաջությունն ու անձնվիրությունը:
Այս տոնը ոչ միայն այսօրվա զինծառայողներինն է, այլև մեր բոլորինը, չէ որ բանակը ցանկացած պետության հենասյունն է, նրա գոյության գրավականը: ՈՒժեղ բանակի հիմքում ուժեղ պետությունն է. յուրաքանչյուրս մեր տեղում, մեր գործով նպաստելով մեր պետության կայացմանը` այն ավելի ուժեղ ենք դարձնում: Իսկ անհրաժեշտության դեպքում բոլորս անվարան կկանգնենք մեր անպարտելի բանակի կողքին ու կպաշտպանենք մեր հողը…      
ՊՀՆԴ խմբի կարգախոսը լիովին կարող է ծառայել նաև որպես զինվորական առաքելության նշանաբան, ուրեմն` միշտ պատրաստ պատվախնդրորեն, հետևողականորեն ու նվիրվածությամբ դիմագրավելու մեր հայրենիքի հանդեպ ցանկացած ոտնձգություն:

Ոգիդ ու բազուկդ թող միշտ ամուր լինի, հայ զինվոր…Եվ խաղաղություն մեր հայրենիքին…

Կարդալ ավելին »

ԻՐԱՏԵՍ.am-ի Ճեպազրույցը ՊՀՆԴ խմբի ադմինիստրատորի հետ.

0 մեկնաբանություն
 «Պայքար հակահայկական նյութերի դեմ» (ՊՀՆԴ) ֆեյսբուքյան խումբը գործում է 2011-ից: Խումբը պայքարում է վիրտուալ և արտաքին դաշտում հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության դեմ: «Ցավալի է, երբ youtube.comկամ այլ ցանցերում Հայաստան (Armenia) փնտրելիս ավելի շատ հակահայկական, քան հայկական նյութեր ես գտնում»,- ասում է խմբի ադմինիստրատոր Գոհար Ֆահրադյանը՝ նշելով, որ ՊՀՆԴ-ն դարձել է շատերի առօրյայի անբաժան մասը, նրանց համար ուղղակի անհրաժեշտություն է ամեն օր լինել խմբում, մասնակցել ընտրված հակահայկական տեսանյութերի, էջերի ու խմբերի դեմ պայքարին` դրանց բողոքարկման անընդհատ գործընթացին:
-Գոհար, հակահայկական նյութերը հիմնականում ադրբեջանցի օգտատերե՞րն են տարածում:
-Հիմնականում՝ ադրբեջանցի, բայց վրացական խումբ էլ կա, որ հատուկ խեղաթյուրում է պատմութունը:
Շարունակությունը Իրատես.am կայքում

Կարդալ ավելին »
Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan