ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Դավիթ Թորոսյան
ԵՊՀ, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ,
փիլիսոփայության պատմության ամբիոն, բակալավր 2-րդ կուրս
Գիտական ղեկավար` փ.գ.թ., դոցենտ
 Արմեն Սարգսյան

ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ
 ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ինձ ասա, թե ինչ տրամադրություններ են
գերակշռում երեխաների մտքում, և ես քեզ
կասեմ հաջորդ սերնդի բնավորության մասին:
Է.Բերկ
Հայկական երկու նորանկախ պետությունների և ողջ հայ ժողովրդի օրակարգային խնդիրներից մեկն առաջին իսկ օրից եղել է սեփական ինքնության արժևորումը, պահպանումն ու զարգացումը, որի դեմ իր սուր ծայրով ուղղված է եղել և մնում է ադրբեջանական քաղաքական ողջ մեքենան`սկսած ամենացածրաստիճան պաշտոնյայից մինչև նախագահ: Ավելի քան երկու տասնամյակ առաջ նոր ոգով մեկնարկած հակաքարոզչությունը նոր թափ է ստացել` պայմանավորված նորագույն տեխնոլոգիաների առաջընթացով: Բայց առավել կարևոր է, որ մենք կենտրոնանանք ոչ թէ լոկ դիպվածների, այլ` երևույթի վրա ամբողջովին: Ինչպես գիտենք, հայատյացության, ագրեսիայի սերմանման, պատմական ու մշակութային արժեքների կեղծման ու յուրացման և մի շարք այլ նենգ նպատակների իրագործմանն միտված քաղաքականությունը նորույթ չէ. արմատներն շատ խորն են և գցված են վաղուց:Նման քաղաքականության մասին բազմիցս նշել և շարունակում է իր «խոսքից հետ չկանգնել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա նպատակը եղել և մնում է Ադրբեջանի «պատմական հողերի և տարածքների» վերականգնումը[1], որին հասնելու համար Ադրբեջանի օգտագործած բազում «կեղտոտ մեթոդներից» են հայատյացության սերմանումը Ադրբեջանում և այլոց պատմությունը յուրացնելու միջոցով սեփական պատմության «ստեղծումը»: Այս քաղաքականության անբաժան մասն է նաև հայատյացության սերմանումը, որի առավել քան ցայտուն դրսևորումներից մեկն էլ Ալիևի վերջերս արված հայտարարությունն է, որում նշվում է. «Երիտասարդությունը, երեխաները պետք է ապրեն մեր պատմական հողերի վերադարձի գաղափարով` ներառյալ Հայաստանը»:[2]
Շարունակությունը կարդացեք այստեղ.

Հղումը կատարվել է Ազատատենչ Հայեր բլոգից


0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan