Առանց դադարի


Հերթական անգամ ձեզ ենք ներկայացնում ՊՀՆԴ խմբի նորությունները: Ցավոք, այս ընթացքում YouTube.com կայքից հեռացված այնքան էլ շատ չեն. հեռացվել է միայն 3, բայց կարևոր նշանակություն ունեցող տեսանյութ` “азербайджанцы так отомстили армянских шакалов 18+”  վերնագրով www.youtube.com/watch?v=sZDyVW-7uYI նյութը և Խոջալուի տխրահռչակ թեմային առնչվող www.youtube.com/watch?v=XQsf_6Vp80Y, www.youtube.com/watch?v=ewcT8xQSQGc տեսանյութերը, դրանցից մեկը չկար բողոքարկումն սկսելուց արդեն 15 րոպե, մյուսը մեկ ժամ անց: Նշված փաստը խոսում է հանրային ներկայացման համար այդ տեսանյութերի բացարձակապես անհանդուրժելի լինելու մասին և ուժ ու եռանդ է տալիս մեզ հետևողականորեն շարունակելու մեր` համացանցում հայերի մասին թյուր կարծիք ստեղծող ստահոդ նյութերի հայտնաբերման ու հեռացման գործը: Խմբի բլոգի պատասխանատուներից Սարգիս Միրզախանյանի ջանքերով էլ ABDULLAH6017   ալիքից հեռացվել է <<Չենք լռելու>>-ի www.youtube.com/watch?v=ERBCmck_oM8 տեսահոլովակը: Բոլորիդ ուշադրությունն ենք հրավիրում այդ փաստի վրա և խնդրում ադրբեջանական ալիքներում նման նյութեր հանդիպելիս տեղեկացնել մեզ` հեղինակային իրավունքների խախտման պահանջովու միջոցով դրանք հեռացնելու համար:

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan