ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Այսօր մեր հաղթանակած բանակի տոնն է, նրա կազմավորման 22-ամյակը: Հայ զինվորը միշտ հաղթող է եղել, կռվել է ճակատը բաց ու ազնվորեն, ողջ աշխարհին է հայտնի նրա քաջությունն ու անձնվիրությունը:
Այս տոնը ոչ միայն այսօրվա զինծառայողներինն է, այլև մեր բոլորինը, չէ որ բանակը ցանկացած պետության հենասյունն է, նրա գոյության գրավականը: ՈՒժեղ բանակի հիմքում ուժեղ պետությունն է. յուրաքանչյուրս մեր տեղում, մեր գործով նպաստելով մեր պետության կայացմանը` այն ավելի ուժեղ ենք դարձնում: Իսկ անհրաժեշտության դեպքում բոլորս անվարան կկանգնենք մեր անպարտելի բանակի կողքին ու կպաշտպանենք մեր հողը…      
ՊՀՆԴ խմբի կարգախոսը լիովին կարող է ծառայել նաև որպես զինվորական առաքելության նշանաբան, ուրեմն` միշտ պատրաստ պատվախնդրորեն, հետևողականորեն ու նվիրվածությամբ դիմագրավելու մեր հայրենիքի հանդեպ ցանկացած ոտնձգություն:

Ոգիդ ու բազուկդ թող միշտ ամուր լինի, հայ զինվոր…Եվ խաղաղություն մեր հայրենիքին…

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan