ՄԵԶ ԱՆՀՆԱՐ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ...


Մեր պանծալի հաղթանակների ամսվանից մինչ այսօրվա ֆուտբոլային հաղթանակները չէինք անդրադարձել ՊՀՆԴ  խմբի հաջողություններին: Բավականին ժամանակ դրանք շոշափելի չէին, բայց վերջերս խմբի գործունեությունը էական արդյունքի հանգեցրեց` yotube.com կայքից իրար հետևից հեռացվեցին սուր հակահայկական բնույթ ունեցող երեք տեսանյութ, որոնք հայերին ներկայացնում էին որպես ահաբեկիչների (տես այստեղ)  և աղավաղում Խոջալուի իրադարձությունները (տես այստեղ և (տես այստեղ)
Նշենք նաև, որ անցած ժամանակահատվածում  մեր գործունեության ընթացքում գրանցվել է ևս մի քանի լուրջ հաջողություն: ՊՀՆԴ խմբում իրականացված բողոքարկման արդյունքում համացանցից հեռացվել է Ռուբեն Մելքոնյանի առաջարկած`  հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութը (տես այստեղ), խմբի ստեղծման օրվանից բազմիցս անարդյունք բողոքարկված` շատ տարածված մի տեսանյութ  (տես այստեղ), նաև Խոջալուի դեպքերին վերաբերող մի շարք նյութեր  (տես այստեղ),  (տես այստեղ), (տես այստեղ), (տես այստեղ):
Մի կարևոր բան ևս, չենք կարող ասել, թե Յութուբը հազվադեպ է արձագանքում ՊՀՆԴ-ի բողոքարկումներին: Արձագանքը հետևում է շատ արագ, անցած ժամանակահատվածում շուրջ երկու տասնյակ տեսանյութեր մեր բողոքարկումներից հետո գրեթե անմիջապես դիտման տարիքային սահմանափակման են արժանացել: Բայց այդ հաջողությունը հարաբերական է, դրա արդյունքում հնարավոր դիտումների քանակն անշուշտ բավականին կնվազի, բայց գրեթե անհնար է  դառնում այդ տեսանյութերի լիովին հեռացումը համացանցից:
Հատկանշական է, որ գրանցվել են բողոքարկվող նյութերը ներկայացնող ալիքների օգտատերերի կողմից իրականացվող պատասխան քայլեր` մի դեպքում տեսանյութը հեռացվել է հենց օգտատիրոջ կողմից  (տես այստեղ), մյուս դեպքում փոխվել է նրա հասանելիությունը (տես այստեղ): 
 Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ խումբը շարունակում է հավատարիմ մնալ  իր առաքելությանը և իրականացնել համացանցում առկա հակահայկական ու հայերին վարկաբեկող նյութերի հնարավոր վերացումը` տեսանյութերի գրագետ ընտրության ու փորձված մարտավարության շնորհիվ:

ՊՀՆԴ  














0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan