ՀՊԱՐՏ ԵՆՔ

Շնորհավո'ր տոնդ զինվոր, շնորհավո'ր տոնդ հայկական բանակ

Շնորհավորում ենք մեր զինվորներին ու մեզ բոլորիս հայկական բանակի օրվա կապակցությամբ: Մենք հպարտ ենք մեր ամուր, անզիջում, իր ուժերի վրա վստահ բանակով ու մի մաղթանք ունենք միայն, որ հայ զինվորն իր կորովը թշնամուն ցուցադրելու հնարավորինս քիչ անհրաժեշտություն ունենա... 
Պետությունն ուժեղ է իր բանակով, բայց և բանակն ու յուրաքանչյուր զինվոր  պիտի մշտապես զգա հասարակության աջակցությունը: Ամեն մեկս մեր տեղում լիարժեք անելով մեր գործը մեծագույն աջակցությունն ենք ցուցաբերում մեր բանակին ու մեր պետության զարգացմանը: Լինե'նք մեր երկրի նվիրված քաղաքացին ու մեր բոլոր գործերով կայացնենք մեր ու մեր պետության ցանկալի ապագան: 

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan