ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻՆ



ՊՀՆԴ անդամները շարունակում են համացանցից հակահայկական բնույթ ունեցող նյութերի հեռացման համար իրենց ակտիվ գործունեությունը: Վերջին օրերին խումբը կենտրոնացած է Կորյուն Մուրադյանի կողմից մեր ուշադրությանը ներկայացված http://www.youtube.com/user/ceyhun645 և http://www.youtube.com/user/samedzade1 ալիքների տեսանյութերը հեռացնելու վրա: Հստակ, կազմակերպված ու գրագետ բողոքարկումների շնորհիվ կա շոշափելի արդյունք` հեռացվել են https://www.youtube.com/watch?v=t3q473g8AK8 և http://www.youtube.com/watch?v=eULFGKb-sDY տեսանյութերը: Խումբը հետևողականորեն շարունակում է նշված ալիքների գործունեությունը համացանցում դադարեցնելուն ուղղված աշխատանքը` դրանց մյուս խոցելի տեսանյութերի բողոքարկումը:
Երեկ Աշոտ Մարգարյանի և Արփինե Նևրուզյանի շնորհիվ մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց քարոզչական նպատակներով http://www.youtube.com/channel/UCXV0pauw1x3oxJV6_QZBSAg անվանումը կրող ևս մի օգտատիրոջ ալիք, որի` հայերին ստորացնող http://www.youtube.com/watch?v=IrZf4niHAiQ&list=FLXV0pauw1x3oxJV6_QZBSAg տեսանյութը հեռացվեց ընդամենը 3 ժամում:
ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ԴԻՄԱԳՐԱՎՈՒՄ



0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan