Բոլոր հնարավոր միջոցներով
ՊՀՆԴ ակտիվիստները շարունակում են բոլոր հնարավոր ձևերով խանգարել ադրբեջանական հակահայ քարոզչամեքենայի գործունեությանը: Վերջին օրերը նշանակալից էին հակահայկական բնույթ ունեցող այն խմբերի առատությամբ, որոնց գործունեության դադարեցմանը ՊՀՆԴ` այդ ոլորտով զբաղվող անդամները հասնում են խմբերում ղեկավար դեր ստանձնելու և դրանցում տեղ գտնող նյութերը վերահսկելու միջոցով, թույլ չտալով, որ համախմբվեն ու հայերին վարկաբեկող տեղեկատվություն տարածեն:
Իսկ հունվարի 31-ի երեկոյան Ադրբեջանում ՈՒզբեկստանի դեսպանատան պաշտոնական կայքում հայտնվեց մի գրառում, որը շփոթության մեջ գցեց համացանցի ադրբեջանցի օգտատերերին. այն տեղեկություն էր տալիս Ուզբեկստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին: Ներկայացնում ենք գրառումը, որը հայտնվել էր կայքում, առանց փոփոխության՝
Республика Узбекистан официально признает Республику Нагорного Карабаxа.
Будучи демократической страной и двигаясь по принципу самоопределения ООН, Республика Узбекистан признает Нагорный Карабаx как отдельную республику. Нагорный Карабаx наxодился в пределаx исторической Армении, и после 22-x годов независимости наконец пришло время международного признания этого, и Республика Узбекистан стала первой в признании, этим стартуя процесс международного признания Карабаxa как отдельную республику.
Տեքստի հեղինակն ու կայքում այն տեղադրելու նախաձեռնողներն, անշուշտ, մեր գործընկերներն էին, որ կոտրել էին դեսպանատան կայքն ու տարածել այդ` մեր աշխարհագրական հարևաններին անչափ զայրացնող լուրը:
0 մեկնաբանություն: