ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ


Նոր էինք տարածել վերջին հաղորդագրությունը, երբ հայտնի դարձավ, որ ՊՀՆԴ խմբի ջանքերով համացանցից հեռացվել է հայերին ու Հայաստանը վարկաբեկող ևս մի տեսանյութ` Xocali Faciasi\ Khojali Genocide անվանմամբ http://www.youtube.com/watch?v=Z-HFTKD92IA (Это видео удалено за нарушение правил YouTube, запрещающих размещение шокирующего и непристойного содержания. 11 Հունվար-ի, 23:22-ին): Այս թեմայով տեսանյութերի հեռացումը` հասկանալի պատճառներով շատ ենք կարևորում:
Վերջին օրերին խմբի ուշադրությունը սևեռված է երկու` ակտիվ ու մեծ քանակությամբ հակահայկական նյութեր ունեցող ալիքների վրա` http://www.youtube.com/user/MrQosha?feature=watch և http://www.youtube.com/user/antihay?feature=watch, որոնցից արդեն մի քանի տեսանյութ հեռացվել է և գրագետ մարտավարությամբ կարող ենք հասնել ցանկալի արդյունքին` youtube.com կայքում դրանց գործունեության կասեցմանը: Համախմբված ու մտածված աշխատանքի շնորհիվ, անշուշտ, կիրագործվի նաև այս նպատակը: Մենք հաստատակամ ենք ու վստահ մեր ուժերին...
ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ԴԻՄԱԳՐԱՎՈՒՄ
ՊՀՆԴ

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan