ՊՀՆԴ-ն տալիս է արժանի հակահարված

ՊՀՆԴ խումբը ավելի ու ավելի է ընդլայնում իր գործունեությունը. ցանկացած հակահայակական ոտնձգություն    և ՊՀՆԴ-ն տալիս է արժանի  հակահարված: Ներկայումս խումբը կենտրոնացած է   youtube.com կայքի ադրբեջանցի MrQosha օգտատիրոջ ալիքի բողոքարկման վրա: Սա հակահայկական քարոզչամեքենայի մի մասն է, որը համացանցում որսում է մեր ներքին խնդիրները և Հայաստանը  ներկայացնում որպես այլանդակված և աղավաղված արժեքներ ունեցող երկիր: Այս ալիքը բազմիցս խախտել է հայկական հեռուստաընկերությունների` Ա1+, Շանթ, Արմենիա, հեղինակային իրավունքը: Ա1+-ի և  Շանթի դեպքում հաջողության հասել ենք, իսկ  Արմենիա հեռուստատեսության դեպքում դեռևս փորձում ենք: Այս հարցում  անհրաժեշտ է այդ հեռուստաընկերությունների օժանդակությունը, ուստիև ՊՀՆԴ խմբի ադմինիստրատորները նամակով դիմել են հեռուստատեսությանը, ներկայացնելով խախտում պարունակող նյութը  (տես այստեղ), որի սեփականության իրավունքը պատկանում է Արմենիա հեռուստատեսությանը: Հուսանք, որ արձագանք կստանանք և այդ նյութը ևս կհեռացվի համացանցից, և այս անգամ արդեն youtube.com-ի ադմինիստրատորները վերջնականապես կվերանայեն MrQosha ալիքի գոյության նպատակահարմարությունը և համապատասխանությունը իրենց կայքի կանոններին: Սա խմբի ջանքերով այսօր հեռացված նյութն է, որը youtube.com կայքի կողմից գնահատվել է որպես  дискриминационные высказывания պարունակող (տես այստեղ) :
                              
                             Հզոր ենք, երբ միասին ենք...

                            ԵՂԵՔ ԱԿՏԻՎ, ՄԻԱՑԵՔ ՄԵԶ

Պատվախնդրություն, հետևողականություն, նվիրվածություն, դիմագրավում

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan