Մաքրել վիրտուալ դաշտը...
Պրոֆեսիոնալ, գրագետ, օպերատիվ, տակտիկապես մշտապես զարգացող. այսպես կարելի է բնութագրել ՊՀՆԴ խումբը: Խումբը իր գրագետ պայքարի շնորհիվ youtube.com կայքից հակահայկական նյութեր հեռացնելուց բացի նաև ուժգին հարված է տալիս այն բոլոր թուրք-ադրբեջանական ֆեյսբուքյան խմբերին, որոնցում կան ավելի քան 120.000 մասնակիցներ և զբաղված են հակահայկական քարոզչությամբ և ապատեղեկատվությամբ: Այս մեկ շաբաթվա ընթացքում խմբի 2-րդ ճակատը ծածուկ գործունեություն էր ծավալում թուրքական 2 խմբերում, որոնցից մեկում կար՝ 90.000, իսկ մյուսում 120.000 մասնակից: 2 ճակատների օպերատիվ համագործողության շնորհիվ այդ հսկա խմբերը դատարեցրին իրենց գործունեությունը: Այս գործում մեծ դեր խաղաց նաև 1-ն ճակատը, որ բողոքարկում էն խմբերի համակարգողների էջերը: Բողոքարկման շնորհիվ 2 խմբերի ադմինիստրատորների մի քանիսի էջերը facebook.com կայքի կողմից արգելափակվեցին և զրկվեցին հետագա օգտագործումից: Այնուհետև ՊՀՆԴ խմբի նույն ճակատների, և Գոռ Գևորգյանի աչալուրջ աշխատանքի շնորհիվ վերցվեծ թուրք նախարարի խումբ, հետևյալ անվամբ՝ GÜÇLÜ BİR İKTİDAR İÇİN,TEMİZ SİYASET İÇİN LEVENT TEMİZ. Այս խումբը հիմա գտնվում է ՊՀՆԴ խմբի վերհասկողության տակ և թշնամաթափ է լինում ՊՀՆԴ խմբի անդամների կողմից: ՊՀՆԴ խումբը նոր պլաններ է մշակում և փորձում իրագործել հակահայկական խմբերի և նյութերի դեմ : Ճիշտ է խումբը չունի ոչ մի օժանդակություն կամ այլ աջակցություն, բայց նրանց գլխավոր պայմանը՝ դա հայրենասիրության գաղափարն է:Խմբի անդամները և ադմինիստրատորները աշխատում և իրագործում են պայքարի այս ճյուղը բոլորովին անշահախնդիր , իրենց աչքի առջև ունենալով մի խնդիր՝ մաքրել վիրտուալ դաշտը հակահայկական այլանդակություններից և ապատեղեկատվությունից: Այդ իսկ պատճառով հորդորում ենք միանալ ՊՀՆԴ հայրենասիրական խմբին , ակտիվություն ցուցաբերել ցանկացած հարցում, որ կառաջարկվի խմբի անդամների և ադմինիստրատորների կողմից:
Պատվախնդրություն Հայրենասիրություն
Նվիրվածություն Դիմագրավում
0 մեկնաբանություն: