ՊՀՆԴ-ն ավելի է կատարելագործել իր պայքարը

Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ խումբը իր գործունեության մեկ տարվա ընթացքում մշտապես կատարելագործում է համացանցում ադրբեջանաթուրքական ստահոդ քարոզչության դեմ պայքարի մեթոդաբանությունը : Ամեն նոր մարտահրավերի առիթով խմբի ադմինիստրատորները նոր հնարքներ են փնտրում և գտնում համապատասխան արդյունավետ միջոցը:  Ադմինիստրատորական կազմը օպերատիվ արձագանքում է ցանկացած հակահայկական նյութի` անկախ նրա բարդությունից, և փորձում առավելագույնս վնաս հասցնել նյութին կամ օգտատիրոջը ալիքին: Մինչև վերջերս, գրեթե անհնար էր համարվում facebook.com կայքից օգտատիրոջ էջի հեռացումը , սակայն ՊՀՆԴ ադմինիստրացիան դրա ձևը ևս գտավ և սկսեց օգտագործել խմբում` խմբի անդամները բողոքարկում են էջում առկա  հայերին ու Հայաստանը անարգող, ստորացնող, հայերի դեմ թշնամանք սերմանող նկարները, որոնց հաջողված բողոքարկման արդյունքում կմոտենա նաև գլխավոր նպատակի իրականացումը` էջի փակումը: ՊՀՆԴ խումբը վերջին 3 օրվա ընթացքում հասել է  youtube.com կայքի 1 տեսանյութի և մի քանի հակահայկական նկարների հեռացման ու facebook.com կայքի 1 էջի փակման , առգրավել է facebook.com կայքի 1 խումբ: Այդ խումբը (տես այստեղ),  որ ուներ շուրջ 5500 անդամ, առգրավվեց խմբի 2-րդ ճակատի շնորհիվ:
ՊՀՆԴ խմբում օրը ընդամենը 15 րոպե անցկացնելով ցանկացած մարդ հսկայական գործ արած կլինի հայ ազգի և Հայաստանի մասին թյուր կարծիք ստեղծող ինտերնետային նյութերի ոչնչացման համար: ՊՀՆԴ խմբի շնորհիվ youtube.com կայքից հեռացվել են հարյուրավոր հակահայկական նյութեր, facebook.com կայքից առգրավվել են տասնյակ խմբեր և էջեր, և այս ամենը խմբի անդամների ակտիվության, համախմբվածության, ադմինիստրատորների ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ: Միացեք ՊՀՆԴ խմբին , հրավիրեք և կոչ արեք ձեր ընկերներին, որպեսզի միանան ձեզ և հայ անունը բարձր պահող խմբի կամավորներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում վիրտուալ դաշտը մաքրելու հակահայկական նյութերից, խմբերից և էջերից: Մենք քաղաքականացված չենք, մենք դեմ չենք որևէ հայ մտավորականի, մենք չենք ծառայում որևէ անձի, մենք կոչված ենք ՀԱՅԱՍՏԱՆ անունը բարձր պահելու և մաքրելու վիրտուալ դաշտը մեր թշնամիների կողմից ստեղծված ապատեղեկատվությունից: Մենք սպասո’ւմ ենք քեզ, անդամագրվի’ր այս վիրտուալ բանակին և պայքարիր հայակահայկական նյութերի դեմ: Մենք արդեն հատում ենք 21.000-ի սահմանը, դու էլ միացի’ր այս ազգանպաստ գործին::
Հզոր ենք, երբ միասին ենք...

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan