ՊՀՆԴ էջի դիրքը և կարևորությունը

ՊՀՆԴ խմբի կողմից գործարկվում է Պայքար հակահայկական նյութերի դեմ էջը, որը խմբի խոսափողն է համացանցում: Էջի միջոցով ՊՀՆԴ ղեկավարությունը ներկայացնում է խմբի գործունեությունը, ծանոթացնում նորություններին,ՊՀՆԴ էջին միացողներին ադրբեջանաթուրքական հակահայկական քարոզչության դեմ վիրտուալ, և ոչ միայն, պայքարին առնչվող լայն քննարկման հնարավորություն տալիս: Էջի հեղինակները անմասն չեն մնում նաև Հայաստանի ու հայ ժողովրդի համար նշանակալի իրադարձությունների ներկայացումից ու մեկնաբանումից: ՈՒրախ ենք տեղեկացնելու, որ մեր էջն արդեն ունի 1000-ից ավելի հավանող, ինչը մեծացնում է ՊՀՆԴ-ի գաղափարակիցների տեղեկացվածության մակարդակը և վիրտուալ դաշտում առավելագույնս արդյունավետ գործելու նոր ուղիների հայտնաբերման հնարավորությունը:
Հզոր ենք, երբ միասին ենք ...

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan