Տխուր վերջաբան ադրբեջանցիների համար
Տխուր վերջաբան ադրբեջանական խմբի համար: Վերջաբանն, իրոք, տխուր էր, քանի որ ադրբեջանական հակահայկական վիրտուալ դաշտի սարսափը դարձած ՊՀՆԴ խումբը կոտրել էր 38,000 անդամ ունեցող
Azerßaijan Fan Group խումբը: Այս օպերատիվ գործողությունն իրականացրել է ՊՀՆԴ խմբի 2-րդ ճակատը` 2-րդ ճակատի համակարգող Գոռ Գևորգյանի և թարգմանչական հարցերում նրան աջակցող Եվա Ներսիսյանի ուժերով: Ճիշտ է՝ տվյալ խումբը չուներ հակահայկական բնույթ, բայց մասնակիցների ուղեղներում փայլում էր կացնի գաղափարը, այդ էր պատճառը, որն ստիպեց ՊՀՆԴ -ին գնալ այդ քայլին: ՊՀՆԴ խմբի ադմինիստրացիան հատուկ շնորհակալություն է հայտնում Եվա Ներսիսյանին խմբի գործունեությանն աջակցելու և թարգմանության հարցերով զբաղվելու համար: Շնորհավորում ենք խմբի բոլոր անդամներին և հետագա պայքարում անհամար հաղթանակներ մաղթում:
Մեր հաղթանակի մասին կարդացեք նաև www.OrangeBlog.am կայքում :)
ОтветитьУдалитьhttp://www.orangeblog.am/hy/articles/Sako_88/11378/
այոոոո
ОтветитьУдалить