ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ



Ընդունված է տարեմուտին ամփոփել անցած տարին. մենք էլ հիշենք, թե ինչ ենք հասցրել անել այս տարվա ընթացքում:
Տարվա սկզբին ունեցած մեծ հաջողությանը` համացանցից խոշոր հակահայկական քարոզչություն իրականացնող խմբի վերացմանը հետևեց ոչ պակաս վտանգավոր տեսանյութերի հեռացմանն ուղղված հետևողական ու նպատակասլաց աշխատանքը: Հեռացված շուրջ երկու տասնյակ տեսանյութերը, անշուշտ, հակահայկական ընդգրկուն քարոզչության մի փոքր մասն են միայն, բայց գործն սկսված է, հետևողականորեն շարունակվում է և անկասկած կհասնի իր հիմնական նպատակի իրականացմանը: Համոզված եմ` համաշխարհային հանրության մեջ շատ չեն մարդիկ, ում կարող են թյուրիմացության մեջ գցել այս տեսանյութերը, բայց դրանք միևնույն է պետք է հնարավորինս վերացվեն, որպեսզի ոչինչ չխաթարի հայ մարդու շիտակ կերպարը: Այդ ստահոդ, վարկաբեկող նյութերի միջոցով մեր հարևանները փորձում են իրենց հասարակության մեջ ատելություն սերմանել հայի ու Հայաստանի նկատմամբ, արդարացնել իրենց, սակայն մեր խմբի` իրենց գործին ու հավատամքին նվիրված անդամներն ամեն ինչ անում են դրան խանգարելու համար:
Տարին ավարտվում է, բայց մեր գործը շարունակական է, պարբերաբար Հայաստանն ու հայերին անարգող նոր տեսանյութեր են հայտնվում կամ հայտնաբերվում, որոնք անմիջապես արժանանում են համապատասխան արձագանքի: Իսկ որ ՊՀՆԴ առաքելությունը անհրաժեշտ ու կարևոր է վկայում են անգամ այսօրվա ընթացքում ստացված անդամակցության հայտերը:
Շնորհավոր բոլորիս Նոր տարին: Թող այն հաջողություն, բարօրություն, լուրջ ձեռքբերումներ բերի մեզ բոլորիս ու մեր պետությանը:

ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑՈՒԹՅՈՒՆ, ԴԻՄԱԳՐԱՎՈՒՄ

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan