Ո՞վ է ջնջել Հայաստանում անդամների թվով ամենամեծ ֆեյսբուքյան խմբի նյութերը

Հոկտեմբերի 23-ից հետո  30.000-ից ավել անդամներ ունեցող «Պայքար հակահայկական նյութերի դեմ» խմբի ադմինները նկատել էին, որ խմբում ջնջվել են իրենց տեղադրած բոլոր գրությունները: Խմբի ադմինիստրատոր Աշիկ Հովհաննիսյանը «Ասպարեզին» ասաց հետեւյալը.«Բոլոր գրությունները ջնջվել են: Փորձեցինք պարզաբանում ստանալ Ֆեյսբուքի Հայաստանյան էջից, սակայն ապարդյուն, իրենց կողմից պատասխան կամ պարզաբանում մինչ օրս չկա: Մենք խմբում հայտարարություն տարածեցինք, սակայն առանց մեկնաբանության: Մեր բոլոր հակահայկական նյութերն իրենք ջնջել են, սա արդեն հակահայկական քարոզչության դեմ պայքարող 2-րդ խումբն է, որի հետ նման դեպք է պատահում: Նույն դեպքը պատահեց մեր պաշտոնական էջի հետ, բոլոր գրություններն անհետացան:  Նյութերի որոշ մաս կարողացանք վերականգնել, սակայն արդեն չգիտենք՝ ի՞նչ որակում կարելի է տալ այս ամենին, նույնիսկ կարելի է ասել, որ սա ուղղված է մեր դեմ: Ինչպես եւ  google maps-ի դեպքում, որտեղ սկզբում Ստեփանակերտը նշվում էր որպես առանձին, հետո հանեցին ու դրեցին ադրբեջանական քարտեզի մեջ՝  ադրբեջանական անունով»:
Առանց խմբի ղեկավարների համաձայնության, ինչպե՞ս կարելի է ջնջել դրանում տեղ գտած նյութերը, հարցրեցի Ա.Հովհաննիսյանին: «Այ դա է հարցը, թե ո՞վ կարող է դա արած լինել, դրա իրավունքը միայն ադմիններն ունեն , ուրիշ ոչ ոք դա չէր կարող անել,  հնարավոր էլ չէր: Դա կարող էր անել միայն Ֆեյսբուքի ադմինիստրացիան: Ինչքան էլ ուզում է խմբում ներթափանցած օտար մարդիկ լինեն, իրենք չէին կարող դա անել: Կամ ադմինները պետք է անեին, որը բացառում եմ, քանի որ վստահելի են ու ժամանակի առումով դա հնարավոր չէ, եւ մյուսը՝  ֆեյսբուքյան ադմինիստրացիան կարող է անել, որը չի կարելի անվանել տեխնիկական թերություն»:  Ա.Հովհաննիսյանի մեկնաբանմամբ, Ցուկեմբերգին իրենք չեն դիմել, խմբում հակաօրինական քայլեր չեն ձեռնարկել կամ քարոզել,  համատեղ ջանքերով պայքարել են հակահայկական նյութերի դեմ, եւ փառք Աստծո, ստացվում է շատ ավելի լավ, քան երբեւէ:
«Ֆեյսբուքի հայկական ադմինիստրացիայից պահանջել ենք պաշտոնական հայտարարություն, քանի որ խումբը Հայաստանում համար առաջինն է անդամների թվով եւ ակտիվությամբ»,-եզրափակեց զրուցակիցս:

հեղինակ ՝ Անահիտ Սիմոնյան

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan