ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ



Ընդամենը 22 տարի ու արդեն 22 տարի...Հայաստանն ինքնիշխան պետություն է: Պետություն, որի կերտողներն ու կայացնողները մենք բոլորս ենք. ամեն մեկս իր տեղում, իր չափով, իր ու իր գործի կարևորության գիտակցմամբ ու իրագործմամբ: 
Անկախություն, ինքնիշխանու-թյուն, ուրեմն և միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ, և այդ պետության սուբյեկտների` քաղաքացիների առկայություն: Այո, ցանկացած պետության ուժը, նախ և առաջ, նրա զարգացած քաղաքացիական ինստիտուտների մեջ է:
Մենք հպարտ ենք, որ ՊՀՆԴ ֆեյսբուքյան խումբը նվաճել է դրանցից մեկը համարվելու իրավունքը` համացանցում, հետևաբար և հասարակական մտածողության մեջ, Հայաստանի հանրապետության մասին նպաստավոր կարծիք ձևավորելուն միտված հետևողական գործունեության շնորհիվ: 
Անժխտելի է ողջ աշխարհում սփռված շատ ու շատ հայերի կողմից արվող գործի նշանակությունը Հայաստան պետության վարկի ձևավորման համար: Եվս մեկ անգամ ուզում ենք արտահայտել մեր խորին գոհունակությունը խմբի հայրենասեր անդամների գիտակցված ընտրության ու ակտիվության առիթով: 
 



Շնորհավո'ր

տոնդ,
Հայաստա'ն

2 комментария:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan