Դիպուկ բողոքարկում youtube.com կայքին...

Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ Պայքար Հակահայկական Նյութերի դեմ ՊՀՆԴ          
Բոլորիս հայտնի է, որ youtube.com կայքի ադմինիստրատորները փոխել են բողոքարկման ձևը, ինչպես նաև կայքի դիզայնը: Վերջին օրերին շատ էր դժվարացել youtube.com-ում բողոքների հիման վրա տեսանյութեր հեռացնելը: Սակայն ՊՀՆԴ խումբը` իր ակտիվիստների շնորհիվ շարունակում է այս անսովոր պայմաններում դիպուկ բողոքներ հղել կայքի հակահայկական նյութերի դեմ: Նշվածի վառ ապացույցը ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանին ծաղրող տեսանյութի հեռացումն է կայքից, որը կայքի կողմից գնահատվել է, որպես փոստաղբի տարածում, օգտատերերին մոլորության մեջ գցելու փորձ (տես այստեղ): Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում խմբի բոլոր անդամներին, համակիրներին ու բողոքարկմանը մասնակցողներին, ցանկանալով նորանոր հաղթանակներ այս անվերջ պայքարում:
Հզոր ենք,Երբ միասին ենք

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan