Հերթական հերյուրանքը...
Վերջերս youtube.com կայքում նյութ էր հայտնվել, որտեղ ներկայացված էր Հայկո և Մկո կատակերգական զույգի համարներից մի փոքր հատված: Հայկոն ու Մկոն այդ դրվագում ներկայացնում էին հայկական զինվորական կյանքը, ադրբեջանցիները վերցրել և, տեսանյութը խեղաթյուրելով, ավելացրել էին պոռնոգրաֆիական բնույթի նկարներ ու տեղադրել կայքում: Տեսանյութը, բնականաբար, վրդովեցրեց ՊՀՆԴ խմբի անդամներին, խմբի ադմինիստրատորները բողոքարկման համապատասխան ցուցումով շաբաթ օրը` 01.12.12թ երեկոյան, խմբում տեղադրեցին այդ նյութը և միայն այսօր youtube.com կայքին ուղղված բողոքները հասան իրենց նպատակին ու նյութը հեռացվեց կայքից: Այս նյութը ևս TheXuyastan ալիքինն էր , իսկ ջնջված նյութը որկավել է որպես` наготы или содержания сексуального характера. (տես այստեղ): Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում ՊՀՆԴ խմբին և նրան աջակցողներին :
Միասնականությունը դա մեր ուժն է ... ՊՀՆԴ
Միասնականությունը դա մեր ուժն է ... ՊՀՆԴ
0 մեկնաբանություն: