Իրական հաջողություն


Երեկ երեկոյան ՊՀՆԴ խմբի ակտիվիստները չէին հասցնում նշել հաղթանակները. youtube.com կայքից հեռացվել էր միանգամից 3 տեսանյութ...Այո, երեք ու այնպիսի տեսանյութեր, որոնք <<դժվար>> էին համարվում ու որոնց բողոքարկման նախորդ փորձերը անարձագանք էին մնացել youtube-ի ադմինիստրացիայի կողմից, բայց հետևողականությունն ու գրագետ մարտավարությունը տվեցին իրենց արդյունքը: 
Տեսանյութերից առաջինը <<հայ ահաբեկիչ Մոնթե Մելքոնյանին մահապատժի ենթարկելուն>> էր վերաբերում, չնայած, նման տեսանյութը ավելի հեղինակի, քան ահաբեկիչ հորջորջվողի նկատմամբ բացասական վերաբերմունք կարող էր առաջացնել:
Երկրորդը առնչվում էր Խոջալուի ողբերգությանը (տես այստեղ), որը ադրբեջանական կողմը որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն է ներկայացնում: Երրորդ նյութի վերնագիրն հետևյալն է՝ << русские арийцы, армяне арийцы мы и тоже тоже арийцы >> և սա նույնպես ջնջվել է կայքից: Տեսանյութերի հեռացման youtube.com-ի խմբագիրների հիմնավորումները սրանք են՝ шокирующего и непристойного содержания, дискриминационные высказывания: Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում խմբի բոլոր մասնակիցներին:
   ՊՀՆԴ
    Միացեք մեզ...

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan