Ավլեմ թափեմ փոշին...


Ավլեմ թափեմ փոշին ,
Ավլեմ թափեմ փոշին ,
Ինտեռնետը մտնելուց,
Մաքուր էջեր տեսնիմ:

Այս է ՊՀՆԴ խմբի ողջ նպատակն ու ձգտումը: Երեկ Երեկոյան խմբում տեղադրված հակահայկական նյութերից ջնջվեցին ևս 3 նյութ, էլ չասեմ դրանք ինչ էին պարունակում: Ուղղակի կասեմ, որ ակտիվ բողոքարկման արդյունքում դրանք ջնջվեցին, որոնիցից 2-ը Antihay ալիքնն էր  (տես այստեղ 1 ,2 ,, ): ՊՀՆԴ-ն ջանք չի խնայում , որպիսզի ինտեռնետից մաքրի այդ զզվելի փոշին, որի անունն է հակահայկական նյութեր: Մեր <<միամիտ>> հարևանները ապշած և վախվորած են մեր ՊՀՆԴ բանակից, և զարհուրում են տեսնելով մեր խմբի խորհրդանիշը, որը նրանց ահ ու սարսափի մեջ է քցել : Մի խոսքով էլ չերկարացնեմ, ու դեռ չէինք վայելել մեր հերթական հաղթանակի բերկրանքը , դրան հետևեց Աշոտ Սաղաթելյանի կողմից տեղադրած youtube.com օգտատիրոջ ալիքի 5 նյութերի ջնջվելու լուրը (տես այստեղ), որը մեր տեսած  ամենամեծ հակահայկական քարոզչություն տարածող ալիքն էր: Կրկին ու կրկին անգամ շնորհավորում  ենք բոլորիս , ցանկանալով նորանոր հաղթանակներ:
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ
ամեն ինչ ասված է 


4 комментария:

  1. Այսպիսով, հասունացել է պահը ստեղծելու հայկական կիբեռ-զորքեր (ՏՏ բանակը), լինի դա նորաստեղծ ՏՏ նախարարության ներքո, թե արդեն կայացած պաշտպանության նախարարության կառույց, թե աշխարհով մեկ սփռված սփյուռքահայերից բաղկացած, բայց հզոր ու կայուն վիրտուալ բանակ:
    Պատերազմում ենք: Այլընտրանք չկա: Պիտի հաղթենք: Ու հաղթելու ենք...

    ОтветитьУдалить
  2. ինչ հրաշք կլիներ եթե կառավարություն տեսներ մեր արած մեծապատիվ գործը , որը հավասար է պատաերազմի , որտեղ միշտ հաղթում ենք: Չմոռանանք Սովետական միությունը պարտվավ ԱՄն-ին ՏՏ ոլորտի թույլ զարգացման համար : Իսկ այստեղ մենք կայացաց ենք , ու կարող ենք մեզ համարել ՏՏՊՆ նախարարություն:ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ОтветитьУдалить

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan