Հերթական ոտնձգությունը հայկական խոհանոցի նկատմամբ
ՊՀՆԴ խմբին հաղորդագրություն եկավ խմբի մասնակից Արթուր Եղիազարյանի կողմից` <<ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ >>. Քիչ առաջ, ռուսաստանյան « Едим дома » խոհարարական սոցյալական կայքում տեղադրվել է «Лаваш бакинский» անունով մի բաղադրատոմս, որի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այն մեր արցախասյունիքյան «ժինգյալով (կանաչեղենով) հաց»-ն է... Վստահ եմ, որ այստեղ խառն է ադրբեջանական կեղծարարության մատը: Քանի դեռ այս ուտեստն էլ չեն գրանցել որպես ադրբեջանական, ինչպես դա եղավ հայկական խոհանոցի մյուս ուտեստների նկատմամբ, ուստի խնդրում ենք մտնել այդ կայքը և առանց ոչ գրական բառապաշարի (քաղաքակիրթ ազգին բնորոշ կերպով), բողոքի մեկնաբանություններ տեղադրել: Տեղեկացրեք մեր մյուս հայրենակիցներին: Խումբը կոչված է հակահայկական բոլոր տեսակի ոտնձգությունների դեմ պայքարելու համար : Ուստի խմբի բոլոր մասնակիցներին և բոլոր այն հայերին , ովքեր ցանկություն ունեն ադրբեջանական կեղծարարությունները բացահայտել և բողոքել , խնդրում ենք մտնել կայք և գրառում կատարել, արտահայտվելով այն ամենի մասին, ինչ գիտեք Ղարաբաղյան <<ժինգյալով հացի>> վերաբերյալ : Ընդամենը մեկ ժամ առաջ այս ոտնձգությանը հակարավաց տվեց , մեր հայրենակից Միլենը , տալով տեղեկություն ժինգյալով հացի մասին :Նախապես շնորհակալույթուն բողոքարկելու և ակտիվ լինլու համար: Եղեք ակտիվ , եղեք զգոն և պայքարեք մեզ հետ միասին. ՊՀՆԴ...
Պայքար Հակահայկական Նյութեր Դեմ
https://www.facebook.com/groups/I.m.armenian






0 մեկնաբանություն: