ՊՀՆԴ-ն 1 տարեկան է

   ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ,ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ԴԻՄԱԳՐԱՎՈՒՄ. 
Սեպտեմբերի 17-ին լրանում է համացանցում հակահայկական նյութերի դեմ պայքարելու գաղափարի իրագործման մեկ տարին:Այդ ընթացքում խումբն ունեցել է լուրջ հաջողություններ և հաղթանակներ: Խմբի հիմնադիր, մեր վիրտուալ պայքարի երկրորդ ճակատի համակարգող Գոռի ղեկավարությամբ խմբի ամենաակտիվ անդամների և ղեկավարության հիմնական մասի կողմից առգրավվել ու ոչնչացվել են ադրբեջանական ու թուրքական հակահայկական ուղղվածություն ունեցող բազմաթիվ խմբեր և էջեր: Խմբի առաջին ճակատը, որի գործողությունները համակարգում են Աշոտ Սաղաթելյանը, Արթուր Հովհաննիսյանն ու Գոհար Ֆահրադյանը, լրջորեն մշակված մարտավարության շնորհիվ մեծ հաջողությունների է հասել youtube.com կայքի հակահայկական տեսանյութերի և դրանց օգտատերերի ալիքների հեռացման ոլորտում: Երրորդ ճակատը հիմնադրվել է խմբի ադմինիստրատոր Արթուր Հովհաննիսյանի և ակտիվ անդամ Մելանի Պետրոսյանի նախաձեռնությամբ, նրանք գործում են <<թշնամու դեմ`թշնամու զենքով>> կարգախոսով, այսինքն ստեղծում և youtube.com կայքում տարածում են հակաադրբեջանական և հակաթուրքական տեսանյութեր: Այս ամենը լուսաբանվում և տարածում է գտնում ՊՀՆԴ բլոգի միջոցով, որը ղեկավարում է Աշիկ Հովհաննիսյանը, որը համակարգում է  նաև Google+ կայքում գործող Бпаам Армения էջը և youtube.com կայքում գործող Бпаам Армения ալիքը: Նման համերաշխ ու համախմբված ղեկավարության առաջնորդությամբ ՊՀՆԴ խմբի պատվախնդիր անդամները հետևողականությամբ ու նվիրվածությամբ լրջորեն դիմագրավում են ադրբեջանաթուրքական ստահոդ քարոզչությանը:    
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ
ամեն ինչ ասված է 

0 մեկնաբանություն:

Blogger Tips and TricksLatest Tips And TricksBlogger Tricks
Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Designed by Sako Mirzakhanyan