Այս անգամ գրանցվեց ավելի հզոր հաղթանակ ի շնորհիվ ՊՀՆԴ խմբի
Հունիսի 14-ին ՊՀՆԴ խմբի ակտիվ անդամ ` Անահիտ Կարապետյանի կողմից տեղադրվեց youtube.com -ից նյութ , որը պարունակում էր հայերի հանդեպ անցենզուր պահվածք (սեղմիր այստեղ տեսնելու համար) , և դրսևորվում էր հակահայկական քարզչությամբ: Ընդամենը 8 օրվա ընթացքում` հունիսի 22-ին, խմբի ակտիվության ու համախմբվածության շնորհիվ , բազմաթիվ բողոքներ ուղվեցին youtube.com կայքի ադմինիստրատորներին նյութը վերանայելու համար : Փաստորեն նյութը այնքան վատն էր , որ կայքի ադմինիստրացիան նույնիսկ չմտածեց նյութը ջնջելու կամ վերանայելու մասին, այլ միանգամից վերցրեց ու ջնջեց ամբողջ իր արխիվով այդ անբարո ու տհաճ նյութի օգտատիրոջ ամբողջ аккаунт-ը` ալիքը : Այս փաստի առնչությամբ շնորհավորում ենք ամբողջ ՊՀՆԴ խմբի ակտիվ անդամներին , խմբի ամբողջ ադմինիստրատորական կազմին, աչալուրջ և ակտիվ պայքարի համար , հանուն հայության արժանապատվության և հանուն մաքուր սերունդ դաստիարակելու: Խմբին մաղթում ենք ակտիվ և արժանապատիվ պայքար:
Հատուկ շնորհակալություններ Անահիտ Կարապետյանին :

Պայքար Հակահայկական Նյութերի Դեմ
https://www.facebook.com/groups/I.m.armenian





0 մեկնաբանություն: